09 Հնս
2026
17° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սպասում ենք ԲՀԿ-ի վերահաշվարկի արդյունքներին․ Նարեկ Կարապետյանը սցենարներ է ներկայացրել

Սպասում ենք ԲՀԿ-ի վերահաշվարկի արդյունքներին․ Նարեկ Կարապետյանը սցենարներ է ներկայացրել

Ձայների վերահաշվարկ է ընթանում, արդյունքում կիմանանք՝ ԲՀԿ-ն մտնո՞ւմ է խորհրդարանում, թե՞ ոչ․ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջին համար Նարեկ Կարապետյանը։

«Այդ դեպքում կհասկանանք արդեն Ազգային ժողովում ընդդիմությունը հնարավորություն կունենա՞ գլխավոր դատախազ և այլ պաշտոնյաներ ընդունելու ժամանակ իր խոսքն ասելու։ Քանի որ այս անգամ իշխանությունը շատ մանդատներ է կորցրել և հիմնականում դատախազության հետ կապված և այլ մարմինների նշանակումներ պետք է արդեն հաստատեն Ազգային ժողովի հետ»,–ասել է Կարապետյանը։

Նա նշել է, որ սպասում են ԲՀԿ-ի արդյունքների վերահաշվարկին։

«Եթե ընդդիմությունը, եթե մենք կարողացանք այնպես անենք, որ դատարանի նախագահները նշանակվելուց ընդդիմության ձայնը հաշվի առնվի, դա հավասարակշռելու է և քաղբանտարկյալների հարցը փորձելու ենք այդպես լուծել։ Եթե տեսնենք, որ արդյունք չի լինելու, արդեն հանդես կգանք հայտարարությամբ»,-ասել է Նարեկ Կարապետյանը։

Նա նշել է, որ Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնությունը  պետք է քվեարկի փոփոխության օգտին, իսկ եթե ՔՊ-ից ընդամենը 8 պատգամավոր կողմ լինի, Փաշինյանը կարող է կորցնել աթոռը։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026