09 Հնս
2026
17° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն այս շաբաթ Սյունիքում է

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն այս շաբաթ Սյունիքում է

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն այս շաբաթ Սյունիքում է՝ ընդգծելու հայ-ամերիկյան գործընկերության տարբեր ուղղությունները․ տեղեկանում ենք ԱՄՆ դեսպանատնից։

«Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ տեղի պաշտոնյաների, ԱՄՆ փոխանակման ծրագրերի շրջանավարտների, «Խաղաղության կորպուսի» կամավորների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ուսանողների և ԱՄՆ գործընկերների հետ։ Կապանի ամերիկյան անկյունում հավատարմատար Ալենը կներկայացնի «Հիմնադիրների թանգարան» ցուցադրությունը, Մեղրիում կհանդիպի ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող ACCESS ծրագրի աշակերտների հետ, կայցելի Մեղրիի սահմանային հատված՝ ընթացիկ համագործակցության մասին ավելին իմանալու: Նախատեսվում է նաև այց «ՔոնթուրԳլոբալի» Գորիսի գրասենյակ՝ քննարկելու էներգետիկ անվտանգությանը և հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր։

Այցն ընդգծում է հայ-ամերիկյան աճող գործընկերությունը և մեր շարունակական համատեղ աշխատանքը՝ ընդլայնելու տնտեսական հնարավորությունները, ամրապնդելու էներգետիկ համագործակցությունը, աջակցելու կրթությանն ու մշակութային ժառանգության պահպանմանը և կառուցելու ավելի բարեկեցիկ ապագա մեր երկրների համար»,- ասված է հաղորդագրությունում։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026