09 Հնս
2026
17° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կոտայքում «ՎԱԶ 21 07» -ը հարվածել է «Toyota Land Cruiser»-ին․ վարորդներից մեկը մահացել է

Կոտայքում «ՎԱԶ 21 07» -ը հարվածել է «Toyota Land Cruiser»-ին․ վարորդներից մեկը մահացել է

Այսօր՝ հունիսի 9-ին, մահվան ելքով ՃՏՊ է տեղի ունեցել Կոտայքի մարզում․ գրում է shamshyan.com-ը։

«Ոստիկանության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի Սարալանջային փողոցում՝ դեպի ճոպանուղի տանող հատվածում, «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենային։

Օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անի Դանիելյանի գլխավորությամբ։

«ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի մեջ ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են վարորդի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի որոշմամբ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք»,- գրում է կայքը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026