10 Հնս
2026
25° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մի կողմ պետք է դրվի «առաջնորդների» էգոցենտրիզմը․ Ստեփան Դանիելյան

Մի կողմ պետք է դրվի «առաջնորդների» էգոցենտրիզմը․ Ստեփան Դանիելյան

Մանդատները վերցնելու ու չվերցնելու ճիշտ կամ սխալ լինելը պայմանավորված է ցանկացած տարբերակի դեպքում հաջորդ քայլերով․ գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Եթե այդ քայլերի գիտակցումը կա ու դրանց պատրաստ լինելում վստահ են,, ապա ցանկացած տարբերակը կարող է արդարացված լինել, եւ` հակառակը։

Եվ ևս երեք կարևոր գործոն.

  1. ընդդիմությունը պետք է միասնական շտաբ ու որոշումների ընդունման կենտրոն ձևավորի,
  2. հանրությունը պետք է տեղեկացված լինի որոշումների կայացման ընթացակարգին ու արդյունքներին, որովհետեւ առանց լայն հանրության վստահության ու աջակցության ընդդիմությունը 0 կոպեկ արժի։
  3. մի կողմ պետք է դրվեն «առաջնորդների» էգոցենտրիզմը, դատարկ, ոչ հիմնավոր մեծամտությունն ու ինքնավստահությունը, որոնք, ինչպես կյանքը ցույց տվեց, սին են»,- գրել է Դանելիյանը։
Ընտրություն 2026   Ընտրություն 2026