10 Հնս
2026
27° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իշխանափոխության հույս ունենք, բայց առաջիկայում հանրահավաքներ չեն լինելու, սպասում ենք ընտրությունների վերջնական արդյունքներին․ Քրիստինե Վարդանյան

Իշխանափոխության հույս ունենք, բայց առաջիկայում հանրահավաքներ չեն լինելու, սպասում ենք ընտրությունների վերջնական արդյունքներին․ Քրիստինե Վարդանյան

Մեզ ուղղված հարցերը հիմնականում վերաբերում են մանդատներ վերցնել-չվերցնելուն, փոփոխություն լինելու է, թե ոչ, փողոցային պայքարինայսօր իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Քրիստինե Վարդանյանը։

«Եթե նկատի ունեք մանդատներ վերցնել, թե հեղափոխություն անել, կամ մանդատներ վերցնել, թե փողոցային պայքար անել, իմ մտքում, իմ գլխում և մեր պրակտիկայում այդ երկուսն իրար չեն հակասում ընդհանրապես։ Մենք փողոցային պայքար ենք իրականացրել, երբ ունեցել ենք մանդատ, փողոցային պայքար ենք իրականացրել, երբ չենք ունեցել մանդատ։ Եթե հարցն այն է՝ մանդատները կարո՞ղ են խանգարել փողոցային պայքարին, իմ խորին համոզմամբ՝ ոչ, հակառակը կարող են օգնել՝ սկսած նրանից, որ փողոցային պայքարի առաջնորդներին չեն կարող ուղղակի փողոցից վերցնել և մեկուսացնել, դրա համար պետք է անձեռնմխելիություն հաղթահարել և այլն․․․Բայց եթե հարցնում եք նաև՝ արդյոք դա՞ է պարտադիր պայմանը, ո՛չ, մենք, օրինակ, հայրենիքի փրկության շարժում ենք իրականացրել առանց որևէ մանդատ ունենալու»,-ասաց նա։

Նրա խոքով՝ այս պահին վերահաշվարկ է տեղի ունենում, և ամենակարևոր հարցն այստեղ այն է՝ արդյոք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հաղթահարում է անցողիկ շեմը, թե ոչ։

«Նախ պետք է պարզել, թե ընդդիմությունը քանի ուժից է բաղկացած, այսինքն՝ քանի ուժ է հաղթահարել անցողիկ շեմը խորհրդարան անցնելու և քանի ուժով պետք է այդ որոշումները կայացվեն, դրա համար առաջին ամենակարևոր հարցն այստեղ այն է՝ ԲՀԿ-ն հաղթահարե՞լ է անցողիկ շեմը, թե՞ ոչ։ Դա, կարծում եմ, առաջիկա շաբաթվա ընթացքում պարզ կլինի։ Իսկ երկրորդ փուլն ընտրությունների արդյունքների վիճարկումն է Սահմանադրական դատարանում և ընտրությունների լեգիտիմության հարցը»,- ասաց Քրիստինե Վարդանյանը։

Նա նշեց, որ իշխանափոխության հույս ունեն«Առաջիկայում հանրահավաքներ չեն լինելու։ Ընտրությունների վերջնական արդյունքներն իրականում ամսի 14-ի դրությամբ պարզ կլինեն, բայց դրանք դեռ վիճարկվելու են Սահմանադրական դատարանում, դա էլ է տևական գործընթաց, խոսքը, իհարկե, ամիսների մասին չէ, բայց խոսքը հաստատ շաբաթների մասին է, իսկ հանրահավաքների, այլ գործողությունների մասին, այստեղ էլի պիտի կրկնեմ, դա իսկապես միասնական ընդդիմության որոշումը պետք է լինի»։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026