10 Հնս
2026
20° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
8 հեռացում՝ մեկ խաղում. Բրազիլիա-ԱՄՆ հանդիպումն ավարտվել է կարմիր քարտերի տարափով (տեսանյութ)

8 հեռացում՝ մեկ խաղում. Բրազիլիա-ԱՄՆ հանդիպումն ավարտվել է կարմիր քարտերի տարափով (տեսանյութ)

Բրազիլիայի կանանց ազգային հավաքականի ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբի անդամները ԱՄՆ-ի թիմի դեմ ընկերական խաղում ընդհանուր առմամբ ութ կարմիր քարտ են վաստակել․ գրում է ArmSport-ը։

«Ֆորտալեզայում կայացած հանդիպումն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 1:0: Միակ գնդակը սեփական դարպասն է ուղարկել բրազիլուհի Իզաբելա Շագասը՝ դառնալով ինքնագոլի հեղինակ:

Հանդիպման ընթացքում հեռացվել են Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Էլիասը, նրա շտաբի երեք անդամները, ինչպես նաև ֆուտբոլիստներ Բիա Զաներատոն և Տարսիանեն: Խաղի ավարտից հետո գլխավոր մրցավար Պաոլա Սեբոլյադան կարմիր քարտեր է ցույց տվել նաև բրազիլացի ֆուտբոլիստներ Լյուդմիլային և Կերոլին Ֆերազին։

Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ հունիսի 6-ին, Սան Պաուլոյում կայացած խաղում Բրազիլիայի հավաքականը 2:1 հաշվով առավելության էր հասել ամերիկուհիների նկատմամբ»,- նշում է կայքը:

Ընտրություն 2026   Ընտրություն 2026