10 Հնս
2026
20° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուայթը շուտով աղերսելու է Ծառուկյանին վերադառնալ UFC. ինչպես է Արմանը փոխել խաղի կանոնները

Ուայթը շուտով աղերսելու է Ծառուկյանին վերադառնալ UFC. ինչպես է Արմանը փոխել խաղի կանոնները

Մինչ UFC-ի ղեկավարությունը փորձում է ցույց տալ, թե լիովին վերահսկում է իր մարտիկներին, թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանն ապացուցում է, որ հնարավոր է հաջողությամբ շրջանցել համակարգը՝ օգտվելով պայմանագրային բացերից․ գրում է ArmSport-ը։

«Արմանի սփարինգ-զույգ Փեթ Դաունին, ով հայ մարտիկի հետ հանդես է գալիս Real American Freestyle (RAF) ըմբշամարտի լիգայում, վստահ է, որ Ծառուկյանը վերածվել է անկախ աստղի: Ըստ նրա՝ UFC-ի նախագահ Դանա Ուայթը շուտով ստիպված է լինելու խնդրել Արմանին վերադառնալ և տիտղոսային մենամարտ անցկացնել.

«Նախկինում այս տղայի համար բարդ էր, հաճախ թվում էր, թե կազմակերպությունում նրա հանդեպ կանխակալ վերաբերմունք ունեն և արժանի հնարավորություններ չեն տալիս: Բայց այժմ նա այլևս հանդես չի գալիս թույլի դիրքերից, նրան պետք չէ մենամարտեր աղերսել: Արմանն ամբողջությամբ փոխել է խաղը:

Հիմա իրավիճակն այնպիսին է, որ ղեկավարությունը կարող է հայտնվել մի դրության մեջ, երբ ստիպված կլինի համոզել Արմանին վերադառնալ UFC: Ակնհայտ է, որ նա ֆինանսապես հիանալի դրսևորում է իրեն նաև օկտագոնից դուրս: Սա ռազմավարական շատ գրագետ քայլ է»,- նշել է Դաունին:

UFC-ի ղեկավարներն անզգուշաբար աչք են փակել իրենց մարտիկների՝ կողմնակի եկամուտներ ունենալու հանգամանքի վրա՝ համարելով, որ ըմբշամարտի լիգաները պարզապես մարզավիճակը պահպանելու անվնաս միջոց են: Այս կարճատեսությունը, սակայն, կարող է հանգեցնել վերահսկողության կորստի:

Ըստ շրջանառվող լուրերի՝ Ծառուկյանը RAF-ում բլոգերների կամ ՄՄԱ-ի վետերանների հետ յուրաքանչյուր գոտեմարտի համար ստանում է շուրջ 100,000 դոլար, իսկ հովանավորչական պայմանագրերից նրա տարեկան եկամուտը հասնում է 3-4 միլիոն դոլարի: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ վտանգել առողջությունը ծանր մարզումային ճամբարներում և օկտագոնում՝ համադրելի գումարի դիմաց»,- գրում է լրատվամիջոցը:

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026