
Ովքե՞ր լքեցին Մանչեսթեր Յունայթեդը պայմանագրերի ավարտից հետո
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է նոր մրցաշրջանին և լուրջ փոփոխություններ է իրականացնում կազմում. գրում է ArmSport-ը։
«Ակումբի մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտարարել է, որ պայմանագրերի ժամկետների ավարտի պատճառով թիմը լքում են վինգեր Ջեյդոն Սանչոն, կենտրոնական կիսապաշտպան Կազեմիրոն և ձախ պաշտպան Թայրել Մալասիան: Ֆուտբոլիստները հեռանում են ազատ գործակալի կարգավիճակով:
«Բոլոր խաղացողներին շնորհակալություն ենք հայտնում ակումբում ներդրած ավանդի համար և հաջողություն մաղթում հետագա կարիերայում»,- նշված է մանչեսթերյան ակումբի հայտարարության մեջ:
Հատկանշական է, որ նախորդ մրցաշրջանի արդյունքներով «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի Պրեմիեր լիգայում զբաղեցրել էր 3-րդ հորիզոնականը, սակայն ղեկավարությունը որոշել է գնալ կազմի լուրջ թարմացման:
Այս երեք ֆուտբոլիստների տրանսֆերների վրա ժամանակին աստղաբաշխական գումարներ են ծախսվել, սակայն նրանց հեռացումը ձևակերպվեց բոլորովին անվճար։
Ջեյդոն Սանչոն ակումբ էր տեղափոխվել 2021 թվականին Դորտմունդի «Բորուսիայից»՝ 85 միլիոն եվրոյի դիմաց։ «Կարմիր սատանաների» կազմում անցկացրած 83 խաղում նա դարձել է ընդամենը 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Բրազիլացի հենակետային Կազեմիրոյի համար 2022 թվականին Մադրիդի «Ռեալին» վճարվեց 70․7 միլիոն եվրո: Չորս մրցաշրջանում նա անցկացրեց 160 հանդիպում, խփեց 26 գոլ և կատարեց 14 ասիստ։
Նիդերլանդցի պաշտպան Թայրել Մալասիան տեղափոխվել էր ՊՍՎ-ից 15 միլիոն եվրոյով: Թիմի մարզաշապիկով դաշտ է դուրս եկել 50 անգամ, սակայն արդյունավետ գործողությամբ աչքի չի ընկել»,- նշում է լրատվամիջոցը։
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։


