
ԱՄՆ-ն ու Իրանը շարունակում են երկխոսությունը համաձայնության հասնելու համար՝ չնայած փոխադարձ հարվածներին․ CNN
ԱՄՆ-ն ու Իրանը շարունակում են բանակցել համաձայնագրի շուրջ՝ չնայած երեկվա փոխադարձ հարվածներին․ գրում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրին հղումով։
«Իրավիճակին ծանոթ դիվանագիտական աղբյուրը CNN-ին հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրի շուրջ բանակցությունները դեռ ընթացքի մեջ են»,- հաղորդել է հեռուստաալիքը։
Մեկ այլ աղբյուր CNN-ին հայտնել է, որ Քաթարի պատվիրակությունը, որը որպես միջնորդ է հանդես գալիս ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակացություններում և նախորդ օրը ժամանել էր Թեհրան, հինգշաբթի առավոտյան լքել է Իրանի մայրաքաղաքը՝ իրանցի պաշտոնյաների հետ բանակցություններից հետո։
ԱՄՆ-ի համակարգմամբ այս բանակցությունները շարունակվել են մինչև հինգշաբթի վաղ առավոտ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ուժերը հարձակվել են Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաների վրա՝ ի պատասխան Իրանի վրա ԱՄՆ-ի հարվածների։
«ԻՀՊԿ ավիատիեզերական ուժերը և նավատորմն իրականացրել են գործողությունների երկու ալիք՝ հարվածելով և ոչնչացնելով ամերիկյան 18 կարևոր ռազմական թիրախ Ալ-Սալեմ, Ահմադ ալ-Ջաբեր և Շեյխ Իսա ավիաբազաներում»,- հաղորդել է Press TV-ն։


