
Հայաստանի հավաքականը դուրս է ՖԻՖԱ-ի վարկանիշի առաջին հարյուրյակից
Աշխարհի առաջնությանն ընդառաջ ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման թարմացված աղյուսակը։
Հայաստանի ազգային հավաքականը Ղազախստանի և Մոլդովայի ընտրանիների դեմ ոչ-ոքիներից հետո 107-րդ տեղում է։
Նշենք, որ 3 տարի առաջ մեր ընտրանին զբաղեցնում էր 90-րդ հորիզոնականը։


