
ԱՄՆ-ում գոհ են Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունների կասեցումից
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները փաստացի կասեցվել են, և դա լավ է․ gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ասել է Միացյալ Նահանգների նախագահի նախկին դեսպանորդ Քիթ Քելլոգը։
Նա նշել է, որ Միացյալ Նահանգներն այժմ զբաղված է Իրանով, ինչը Ուկրաինային հնարավորություն է տալիս կատարել իր աշխատանքը՝ «ինքնուրույն գործ ունենալ» Ռուսաստանի հետ․ Քելլոգը կարծում է, որ Ուկրաինան հաջողում է այդ գործում։
«Հետևաբար լավ է, որ նրանք (ԱՄՆ բանակցային թիմը) հիմա աշխատում են Իրանի հետ, և ես կարծում եմ, որ բանակցային գործընթացը փաստացի կասեցվել է․ դա իրականում լավ է», – ասել է նա։


