12 Հնս
2026
23° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
SpaceX-ը 75 մլրդ դոլարի բաժնետոմս է վաճառել․ Իլոն Մասկը կարող է դառնալ աշխարհում առաջին տրիլիոնատերը

SpaceX-ը 75 մլրդ դոլարի բաժնետոմս է վաճառել․ Իլոն Մասկը կարող է դառնալ աշխարհում առաջին տրիլիոնատերը

ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողով ներկայացված փաստաթղթերի համաձայն՝ SpaceX-ը՝ տիեզերական տեխնոլոգիաների և արհեստական բանականության մշակմամբ զբաղվող ընկերությունը, վաճառել է 75 միլիարդ դոլարի բաժնետոմսեր՝ մեկ բաժնետոմսի համար 135 դոլարով․ գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Բաժնետոմսի գինը համապատասխանում էր SpaceX-ի անցյալ շաբաթ հայտարարված կանխատեսումներին, որոնք ենթադրում էին, որ ընկերության շուկայական արժեքը բորսա դուրս գալուց հետո կկազմի գրեթե 1.8 տրիլիոն դոլար։ Այս գնահատմամբ՝ գլխավոր տնօրեն Իլոն Մասկը, որն արդեն աշխարհի ամենահարուստ մարդն է, կարող է դառնալ պատմության մեջ առաջին տրիլիոնատերը։

Աճուրդի սկսվելուց հետո բաժնետոմսերի գինը կարող է բարձրանալ կամ իջնել՝ կախված վաճառքի համար առաջարկվող բաժնետոմսերի ծավալից և ներդրողների պահանջարկից։

Եթե SpaceX-ի բաժնետոմսերը վաճառվեն 135 դոլարով կամ ավելի բարձր գնով, ընկերությունն անմիջապես կդառնա աշխարհի ամենաարժեքավոր հանրային ընկերություններից մեկը։

SpaceX-ի բաժնեմաս գնելու հետաքրքրությունը, կանխատեսումների համաձայն, մեծ կլինի ինչպես ներդրումային հիմնադրամների, այնպես էլ մասնավոր ներդրողների շրջանում։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026