
Եվս 30 տարի ազատազրկում Հս․ Կորեա անօդաչու սարքեր ուղարկելու համար․ Հրվ․ Կորեայի նախկին նախագահը մեղավոր է ճանաչվել նոր մեղադրանքով
Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սոկ Յոլը մեղավոր է ճանաչվել Հյուսիսային Կորեայի ուղղությամբ անօդաչու սարքեր ուղարկելու համար՝ դատապարտվելով հավելյալ 30 տարի ազատազրկման․ գրում է BBC-ն։
Դատախազությունը նշել է, որ նախկին նախագահը 2024 թվականի հոկտեմբերին հրահանգել էր իրականացնել անօդաչու սարքերի արձակման գործողություն՝ Փհենյանին սադրելու և նույն տարի ավելի ուշ ռազմական դրություն մտցնելու համար պատրվակ ստեղծելու նպատակով։
Երբ Յունը 2024 թվականի դեկտեմբերի 3-ին ռազմական դրություն հայտարարեց, նա պնդում էր, թե երկիրը պաշտպանում է Հյուսիսին աջակցող «հակապետական» ուժերից։ Սակայն շուտով պարզ դարձավ, որ նման քայլի պատճառը ներքաղաքական խնդիրներն էին։
Ի վերջո, զանգվածային բողոքի ցույցերի ճնշման ներքո նա չեղարկեց ռազմական դրություն մտցնելու մասին որոշումը։ Այնուհետև նա ենթարկվեց իմպիչմենթի և դատապարտվեց ցմահ ազատազրկման ապստամբություն հրահրելու և սահմանադրական կարգը տապալելու փորձերի մեղադրանքով։ Այժմ, առանձին՝ Հյուսիս անօդաչու սարքեր ուղարկելու մեղադրանքով նա դատապարտվել է ևս 30 տարի ազատազրկման։


