
Հարբած հյուրերը խափանել են Մելաձեի համերգը Թուրքիայում
Վալերի Մելաձեի ելույթը Թուրքիայի Բելեկ քաղաքի 5-աստղանի Port Nature Luxury Resort հյուրանոցում վտանգվել է հանգստացողների վարքագծի պատճառով։
Համերգի ժամանակ հարբած խումբն ակտիվորեն խանգարել է միջոցառմանը. հյուրերը խնդրել են արտիստին շնորհավորել ինչ-որ մեկին ծննդյան օրվա առթիվ, կատարել առանձին երգեր և խմբակային լուսանկարներ անել։ Մի պահ երգիչը ստիպված է եղել դադարեցնել ելույթը։ Մելաձեն ընդգծել է, որ համերգը նախ պետք է «ավարտվի նրբագեղորեն» և միայն դրանից հետո անցնել ոչ պաշտոնական զրույցի։
Արտիստը մերժել է հանգստացողներին միանալու առաջարկը։
Համերգի հանդիսատեսի շարքում են եղել նաև դերասանուհի Յանա Կոշկինան և Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի Պելագեյան դստեր հետ։
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ երգիչը երեկոն անցկացրել է VIP գոտում՝ շամպայնի բաժակով։
Հյուրանոցում ամառային սեզոնի ընթացքում նախատեսված է Վալերի Մելաձեի 6 համերգ և Լեոնիդ Ագուտինի 7 ելույթ:


