
«Փյունիկը» պայմանագիր է կնքել կիպրացի հարձակվող Իասոնաս Պիկիսի հետ
Ուրախ ենք տեղեկացնել, որ «Փյունիկը» պայմանագիր է կնքել կիպրացի հարձակվող Իասոնաս Պիկիսի հետ․ հայտնում է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը։
«25-ամյա ֆուտբոլիստը ամբողջ կարիերան անցկացրել է Կիպրոսում՝ հանդես գալով «Նեա Սալամիս», «Քսիլոտիմովու», «Աքրիտաս Հլորակա» և «Օոմոնիա 29» ակումբներում։
Ֆուտբոլիստն իր պրոֆեսիոնալ կարիերայում անցկացրել է 139 հանդիպում, որտեղ դարձել է 24 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Ողջունում ենք Իասոնասին և մաղթում հաջողություններ թիմի հետ միասին»։


