17 Հնս
2026
29° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանին

Հայաստանի թենիսի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանին

Սան Մարինոյում ընթացող «Բիլի Ջին Քինգի» (կանանց աշխարհի թիմային գավաթ) գավաթի խաղարկության 3-րդ ենթախմբի առաջին տուրում Հայաստանի հավաքականը 3։0 հաշվով հաղթել է Ադրբեջանի հավաքականին․ հայտնում է Հայաստանի թենիսի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

«Մենախաղում հաղթանակ են տարել  Անի Ամիրաղյանն (6։0, 6։0) ու Էլինա Ավանեսյանը (6։3, 6։2), իսկ զուգախաղում Մարիա Ազիզյանն ու Ալինա Սողոմոնյանը հաղթել են 6։2, 6։1 հաշվով:

Իսկ Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում ընթացող Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի 2-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2։1 հաշվով հաղթել է Սան Մարինոյի հավաքականին:

Հայաստանի թիմի կազմում մենախաղում հաղթանակ է տարել Դավիթ Պողոսյանը, Ավետիք Ղազարյանը վնասվածք է ստացել, իսկ զուգախաղում առավելության են հասել Սամվել Աղայանն ու Միքայել Ավանեսյանը»,- ասված է հաղորդագրությունում։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026