17 Հնս
2026
21° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեսսիից հետո երկրորդը պատմության մեջ. Ռոնալդուն անհավանական ռեկորդ է սահմանել

Մեսսիից հետո երկրորդը պատմության մեջ. Ռոնալդուն անհավանական ռեկորդ է սահմանել

Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող և ավագ Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ ֆուտբոլի պատմության երկրորդ խաղացողը, ում հաջողվեց մասնակցել աշխարհի վեց առաջնությունների․ գրում է ArmSport-ը։

«ԱԱ-2026-ի խմբային փուլի 1-ին տուրի Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ընտրանու դեմ խաղում 41-ամյա ռմբարկուն դուրս եկավ խաղադաշտ պորտուգալացիների մեկնարկային կազմում:

Այսպիսով, Ռոնալդուն կրկնեց արգենտինացի լեգենդ Լիոնել Մեսսիի պատմական նվաճումը, ով իր վեցերորդ Մունդիալի առաջին հանդիպումն էր անցկացրել հունիսի 17-ի գիշերը: Հիշեցնենք, որ Ռոնալդուն նախկինում մասնակցել է նաև 2006, 2010, 2014, 2018 և 2022 թվականների Աշխարհի առաջնություններին։

Ֆուտբոլի պատմության ընթացքում հինգական Մունդիալի են մասնակցել մեքսիկացիներ Անտոնիո Կարբախալը, Անդրես Գուարդադոն և Ռաֆայել Մարկեսը, ինչպես նաև գերմանացի լեգենդար ֆուտբոլիստներ Լոտար Մատեուսն ու Մանուել Նոյերը:

Կոնգոյի ԴՀ-ի դեմ հանդիպումը Կրիշտիանուի համար հոբելյանական՝ 23-րդն էր աշխարհի առաջնությունների շրջանակում, որոնցում նա դարձել է 8 գոլի հեղինակ: Ռոնալդուն, ով Պորտուգալիայի գլխավոր թիմում հանդես է գալիս 2003 թվականից, հանդիսանում է Եվրոպայի 2016 թվականի չեմպիոն և Ազգերի լիգայի կրկնակի հաղթող։ Ընդհանուր առմամբ, նա իր ընտրանու կազմում անցկացրել է 228 հանդիպում և դարձել 143 գոլի հեղինակ»,- նշում է լրատվամիջոցը։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026