18 Հնս
2026
32° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եթե այրվում է Ուկրաինան, կայրվի նաև Մոսկվան․ Զելենսկի

Եթե այրվում է Ուկրաինան, կայրվի նաև Մոսկվան․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը կպատասխանի Ռուսաստանի բոլոր հարձակումներին գրում է Euronews-ը։

Ուկրաինայի նախագահը նշել է, որ Մոսկվայի նավթավերամշակման գործարանի վրա առավոտյան իրականացված հարվածն՝ ի պատասխան շաբաթվա սկզբին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգություն համարվող, Ուկրաինայի ամենակարևոր պատմական և կրոնական խորհրդանիշներից մեկի՝ Կիև-Պեչերսկի Լավրայի դեմ կատարված հարձակման, «ամբողջովին արդարացված է»։

«Եթե Պուտինը չի ցանկանում ավարտել այս պատերազմը և ցանկանում է շարունակել այն, մենք չենք նստելու ձեռքներս ծալած մենք կպատասխանենք», – հինգշաբթի առավոտյան Մոսկվայի նավթավերամշակման գործարանի վրա իրականացված ուկրաինական հարվածի վերաբերյալ ասել է Զելենսկին՝ հավելելով, որ «եթե այրվում է Ուկրաինան, կայրվի նաև Մոսկվան»։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026