
Օբամայի նախագահությանը նվիրված թանգարան՝ Միչիգան լճի ափին
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանն իր պաշտոնավարման 8 տարիներին նվիրված նոր թանգարանի և քաղաքացիական կենտրոնի բացման արարողության ժամանակ կոչ է արել ամերիկացիներին դիմակայել քաղաքական ցինիզմի և պառակտման հովանավոր ուժերին՝ փոխարենն ընդունելով իրենց ընդհանուր քաղաքացիական պարտականությունները․ գրում է Reuters գործակալությունը։
Գրեթե մեկ տասնամյակ առաջ պաշտոնը լքած ԱՄՆ 44-րդ նախագահը հինգշաբթի գլխավորել է Obama Presidential Center-ի բացման հանդիսավոր արարողությունը, որն ուղեկցվել է երաժշտական ծրագրով։
Միջոցառմանը մասնակցել են Օբամայի կինը՝ Միշել Օբաման, ԱՄՆ 3 նախկին նախագահներ, մի քանի օտարերկրյա պետությունների ղեկավարներ և աշխարհահռչակ երաժիշտներ, այդ թվում՝ Սթիվի Ուանդերը և Բրյուս Սփրինգսթինը։
Նախագիծը համարվում է վերջին մեկ դարի ընթացքում Չիկագոյի՝ երկար ժամանակ անտեսված հարավային հատվածում կատարված ամենախոշոր ներդրումը։ Հենց այստեղ են Օբամաներն ամուսնացել։ Թանգարանային համալիրը ներառում է կատարողական արվեստների դահլիճ, գրադարան և ֆիզիկական ակտիվության և սպորտի կենտրոն։ Նշվում է, որ այն Միչիգան լճի ափին ապրող մարդկանց համար կծառայի որպես քաղաքացիական կյանքի ու մշակույթի կենտրոն։


