
Մյունխենում բեռնատար գնացքների բախումից վագոններ են ընկել փողոց․ կա զոհ
Երկու բեռնատար գնացք գիշերը բախվել են Մյունխենում՝ երկաթուղային կամրջի վրա, ինչի հետևանքով երկու վագոն մոտ հինգ մետր բարձրությունից ընկել են Շթալհայմեր Շտրասսե փողոցը․ հայտնում է Die Zeit-ը։
Վթարի հետևանքով 1 մարդ զոհվել է։
Բախումը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես 01:40-ին (00:40 GMT)՝ Միլբերտսհոֆեն շրջանում։ Ըստ ոստիկանության տվյալների՝ ընկած վագոնները դատարկ են եղել։


