
Համաշխարհային առաջնորդները սովյալներին կերակրելու փոխարեն «կերակրում» են պատերազմները․ Հռոմի պապ
Համաշխարհային առաջնորդները սովյալներին կերակրելու փոխարեն «կերակրում» են պատերազմները․ Reuters-ի հաղորդմամբ՝ երկուշաբթի ՄԱԿ-ի պարենային օգնության գործակալությանն ուղղված խոսքում ասել է Հռոմի պապ Լևոն XIV-ը։
Նա նշել է, որ համաշխարհային առաջնահերթությունները խիստ խեղաթյուրված են։
Հռոմի պապը, որը վերջին ամիսներին ավելի բացահայտ է խոսում քաղաքական հարցերի շուրջ, կոչ է արել կառավարություններին ավելացնել իրենց ծախսերը սովի դեմ պայքարի համար և աշխարհաքաղաքական նկատառումներով պայմանավորված՝ չսահմանափակել պարենային օգնությունը։ Կաթոլիկ աշխարհի առաջնորդը ցավով նշել է, որ աշխարհում մարդասիրական ճգնաժամերը «միջազգային առաջնահերթությունների շարքում հայտնվել են երկրորդական տեղում»։


