24 Հնս
2026
27° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գերմանիայում բոլոր գնացքները 2 ժամով կանգնեցվել են՝ կապի համակարգի հետ կապված խնդիրների պատճառով

Գերմանիայում բոլոր գնացքները 2 ժամով կանգնեցվել են՝ կապի համակարգի հետ կապված խնդիրների պատճառով

Հունիսի 23-ի ուշ երեկոյան Գերմանիայում բոլոր գնացքների երթևեկությունը դադարեցվել է․ հայտնում է Associated Press-ը։

Երթևեկությունն աստիճանաբար վերականգնվել է հունիսի 24-ին՝ ժամը 1:00-ի սահմաններում։ Գնացքները չեն գործել 2,5 ժամ։

Երկրի գլխավոր երկաթուղային օպերատոր Deutsche Bahn-ը հայտնել է, որ երթևեկությունը դադարեցվել է GSM-R բջջային կապի համակարգի անսարքության պատճառով, որն օգտագործվում է ներքին երկաթուղային հաղորդակցության համար։

Երթևեկության խափանման ժամանակ Deutsche Bahn-ն ուղևորներին տրամադրել է տաքսու և հյուրանոցի վաուչերներ։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026