30 Հնս
2026
19° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պայթյուն Մոնակոյում․ ի՞նչ է հայտնի դեպքի մասին

Պայթյուն Մոնակոյում․ ի՞նչ է հայտնի դեպքի մասին

Մոնակոյում պայթյուն է տեղի ունեցել Ռևերենդ-Պեր-Լուի-Ֆոլլա փողոցում գտնվող բնակելի շենքի մուտքի մոտ։

Նախնական տվյալներով՝ տուժել է 3 մարդ։

Տեսահսկման տեսախցիկները ֆիքսել են, որ մի տղամարդ շենքի մոտ թողել է ուսապարկ և հեռացել։ Քիչ անց տեղի է ունեցել պայթյունը, իսկ կասկածյալը, ըստ տեղեկությունների, փախել է դեպի Ֆրանսիայի սահմանակից Բոզոլեյ քաղաք։

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ տուժածները ուկրաինացիներ են։

Ըստ որոշ աղբյուրների՝ հավանաբար, մահափորձ է տեղի ունեցել օլիգարխ Վադիմ Երմոլաևի դեմ, որը 2017 թվականից Կիպրոսի քաղաքացի է։

Նա ժամանակին եղել է Ուկրաինայի 100 ամենահարուստ մարդկանց ցանկում։

Սակայն տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026