
Իսրայելը կարող է «արդեն վաղը» վերսկսել պատերազմը Իրանի հետ․ Իսրայել Կաց
Իսրայելը կարող է վերսկսել պատերազմն Իրանի հետ «արդեն վաղը», եթե հրթիռային հարվածներ տեղի ունենան նրա տարածքում․ հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
Նրա խոսքով՝ ռազմական գործողությունների վերսկսումը հնարավոր է երկու սցենարով․ առաջինը՝ եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թեհրանի հետ բանակցությունները համարի անարդյունք և սպառված, երկրորդը՝ եթե Իրանը հրթիռային հարված հասցնի Իսրայելին։
«Եթե Իրանը հրթիռներ արձակի Իսրայելի վրա, Իսրայելը կպատասխանի ուժով։ Մենք չենք ընդունի որևէ իրավիճակ, երբ Իրանը հրթիռներ արձակի Իսրայելի վրա։ Սա նաև հաղորդվել է ԱՄՆ-ին։ Իսրայելի պաշտպանության բանակը լիակատար պատրաստ է, և կան հարվածների թիրախները», – հայտարարել է Կացը։


