30 Հնս
2026
27° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Tata Electronics-ից տվյալների արտահոսքի արդյունքում բացահայտվել են iPhone 18 Pro-ի լուսանկարները

Tata Electronics-ից տվյալների արտահոսքի արդյունքում բացահայտվել են iPhone 18 Pro-ի լուսանկարները

Apple-ի մատակարարների և բաղադրիչների վերաբերյալ գաղտնի ցուցակներն, ինչպես նաև դեռևս պաշտոնապես չներկայացված iPhone 18 Pro մոդելի լուսանկարներն այն փաստաթղթերի շարքում են, որոնք հաքերները գողացել էին ընկերության հնդկական մատակարար Tata Electronics-ից և տեղադրել ստվերային ցանցում (dark web)․ գրում է Reuters գործակալությունը։

Նշվում է, որ արտահոսքը վտանգում է iPhone-ի արտադրության համար տարիների ընթացքում ձևավորված մատակարարման շղթան․ ընկերությունն iPhone-ներն արտադրում է աշխարհի տարբեր երկրների բազմաթիվ մատակարարների ներգրավմամբ։ Այն կարող է նաև լարվածություն առաջացնել Apple-ի և Tata Electronics-ի հարաբերություններում, քանի որ մատակարարների հետ համագործակցության մասին տեղեկատվության մեծ մասն Apple-ը խիստ գաղտնի է պահում։

Նշվում է, որ տվյալների արտահոսքը տեղի է ունեցել Apple-ի համար ոչ բարենպաստ ժամանակաշրջանում․ ընկերությունը նախորդ շաբաթ բարձրացրել էր iPad-ների և MacBook-ների գները՝ հիշողության և տվյալների պահպանման չիպերի կտրուկ թանկացման պատճառով։ Միաժամանակ վերլուծաբանները կանխատեսում են, որ առաջիկա ամիսներին Apple-ը կբարձրացնի նաև iPhone-ների գները։

Reuters-ն ավելի վաղ հայտնել էր, որ World Leaks հաքերային խումբը ստվերային ցանցում հրապարակել էր Tata Electronics-ից գողացած ավելի քան 200․000 ֆայլ։ Դրանց թվում կային հին սերնդի iPhone-ների բաղադրիչների նախագծային փաստաթղթեր և Tesla-ի որոշ բաղադրիչներին վերաբերող նյութեր։ Երկու ընկերություններն էլ Tata Electronics-ի հաճախորդներն են։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026