
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Ցավով տեղեկացա Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանի անժամանակ մահվան մասին․ գրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Երկար տարիներ ղեկավարելով մարզային խոշոր բժշկական կենտրոններից մեկը` պարոն Իսահակյանը դրսևորել է մեծ նվիրում, պատասխանատվություն ու պրոֆեսիոնալիզմ` կարևոր ազդեցություն ունենալով մարդկանց առողջության բարելավման գործում։
Ցավակցում եմ Արմեն Իսահակյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին, Գյումրու բժշկական կենտրոնի ողջ անձնակազմին»,- գրել է նա։


