
Մեր երկիր Սև ծովի շրջաններից կներթափանցի հերթական տեղումնաբեր ցիկլոնը․ Գագիկ Սուրենյան
Հուլիսի 3-ի երեկոյան ժամերից մեր երկիր Սև ծովի շրջաններից կներթափանցի հերթական տեղումնաբեր ցիկլոնը, որը Հայաստանում կգործի մինչև հուլիսի 8-ը ներառյալ․ տեսանյութում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հուլիսի 4-5-ն օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կնվազի 4-6 աստիճանով»,- ասել է նա։


