
Արզաքանցյանը շատ բարի մարդ է ու բռնություն չի կարող կատարել իր ընտանիքի և իր կնոջ հանդեպ․ Տիգրան Արզաքանցյան
Արզաքանցյանը շատ բարի մարդ է ու բռնություն չի կարող կատարել իր ընտանիքի և իր կնոջ հանդեպ․ ֆեյսբուքյան եթերում ասել է գործարար Տիգրան Արզաքանցյանը։
«Ես իմ տիկնոջ հանդեպ եղել եմ սիրով ու հարգանքով մինչև հիմա։ Շատ եմ ցավում, որ տիկինս վատ հոսանքի ազդեցությամբ դիմել է ոստիկանություն։ Մինչև վերջ պայքարել եմ, որ մենք միշտ լինենք երջանիկ, խաղաղ: Պարզվում է՝ ես հեռախոսով կարողանում եմ բռնությամբ զբաղվել»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ նրա կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, հաղորդում է ներկայացրել ամուսնու կողմից բռնության ենթարկվելու վերաբերյալ:


