
Պատիժ՝ կորեական ձևով․ ԱԱ-2026-ից Հրվ․ Կորեայի դուրս մնալու պատճառով գլխավոր մարզչին սեփական երկրում թույլ չեն տալիս օգտվել խանութներից և ռեստորաններից
Երբ նախորդ հինգշաբթի՝ հունիսի 25-ին, հարավկորեական ֆուտբոլի ազգային հավաքականը պարտվեց Հարավաֆրիկյան Հանրապետությանը և խմբային փուլում դուրս մնաց 2026 թվականի Աշխարհի առաջնության մրցաշարից, հավաքականի գլխավոր մարզիչ Հոն Մյոն Բոնը հրաժարական տվեց։
Մրցաշարից շուտ դուրս մնալը լայնածավալ քննադատության արժանացավ երկրում, իսկ նախագահ Լի Ջե Մյոնը կոչ արեց պարզել թիմի հիասթափեցնող արդյունքների պատճառները։
Գլխավոր մարզչի պատիժը, սակայն, հրաժարականով չսահմանափակվեց․ գրում է The Sun-ը։
«Մուտքն արգելված է»․ Հարավային Կորեայում ռեստորաններն ու խանութները սկսեցին հայտարարություններ փակցնել՝ արգելելով նախկին գլխավոր մարզչի մուտքը։ Եվ սա էլ դեռ ամենը չէ․ առցանց հարթակներում սկսեցին տարածվել սպառնալիք պարունակող գրառումներ, այդ թվում՝ Հոն Մյոն Բոնի սպանության կոչեր։
Նշենք, որ ՀԱՀ-ից և Մեքսիկայից կրած երկու պարտություններից հետո, Հարավային Կորեան A խմբում զբաղեցրեց երրորդ տեղը՝ չնայած մրցաշարի մեկնարկային խաղում հաղթել էր Չեխիային։


