
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ՌԴ
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ․ հայտնում են կառավարությունից։
«Նա Եկատերինբուրգում կմասնակցի «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին։
Նախատեսված է նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ»,- ասված է հաղորդագրությունում։


