06 Հուլ
2026
28° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մի քանի հազար մարդ պոտենցիալ գործազուրկ է դառնում, հիմնարկները դադարեցրել են գործունեությունը․ Իվետա Տոնոյան

Մի քանի հազար մարդ պոտենցիալ գործազուրկ է դառնում, հիմնարկները դադարեցրել են գործունեությունը․ Իվետա Տոնոյան

Կապարակնքվել է նաև «Արարատցեմենտ» գործարանը, Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատը, կոմբինատի հարևանությամբ գտնվող ադմինիստրատիվ վարչական շենքը, որտեղ գտնվում է բարձր աշտարակը․  ադմինիստրատիվ շենքում «Մուլտի գրուպ» կոնցեռնի գրասենյակներն են գտնվում․ լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։

««Մուլտի սթոուն» ընկերությունը, որը քարերի արտադրությամբ է զբաղվում, ևս կապարակնքված է, և դադարեցված է գործունեությունը։ Օլիմպավանում դեռ գործողությունները շարունակվում են, սակայն այդտեղ ունենք ուրիշ խնդիր․ ինչպես առավոտյան ասացի, ԱՄՆ ըմբշամարտի հավաքականն էր մարզվում այդտեղ, UFC վարկածով աշխարհի չեմպիոն ունեինք, որը մարզումներ էր անցկացնում, և այս մասով ևս լրջագույն խնդիր է առաջացել, որովհետև իսկապես երկրի հեղինակության ու վարկի մասին ենք խոսում»,-ասաց Իվետա Տոնոյանը։

Նրա խոսքով՝ «Փարավոն»-ում, «Մուլտի գրանտ» հյուրանոցում շարունակվում են խուզարկությունները։

«Բոլոր այն ընկերությունները, մասնավորապես՝ «Արարատցեմենտ» գործարանը, «Մուլտի սթոուն»-ը, «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատը, «Մուլտի վելնես»-ը, այդ բոլոր հիմնարկները, որոնք կապարակնքվել են, բոլոր աշխատակիցները դուրս են բերվել, այդ թվում նաև անվտանգության, սպասարկող աշխատակիցները և անձնակազմը, որն անվտանգային առումով լրջագույն խնդիրներ կարող է առաջացնել, որովհետև, բնականաբար, դրանց մի մասը գործարաններ են, որոնք արտադրությամբ են զբաղվում, կան պայթյունավտանգ նյութեր, և այդ առումով շատ լուրջ խնդիրների կարող են հանգեցնել»,-ասաց խոսնակը։

Նրա խոսքով՝ մի քանի հազար մարդ պոտենցիալ գործազուրկ է դառնում, հիմնարկները դադարեցրել են գործունեությունը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026