06 Հուլ
2026
28° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայտնի է՝ ինչի համար են մեղադրում Ծառուկյանին

Հայտնի է՝ ինչի համար են մեղադրում Ծառուկյանին

Քննչական կոմիտեն հայտնում է, որ Գագիկ Ծառուկյանի կազմակերպմամբ գործող հանցավոր խումբը, ըստ նախաքննության տվյալների, 2022-2024 թվականներին Իրանից Հայաստան ներմուծումների անվան տակ առանձնապես խոշոր չափերով խարդախությամբ հափշտակել է շուրջ 21 մլն ԱՄՆ դոլար (մոտ 8.1 մլրդ դրամ) արժողությամբ գույք և իրականացրել փողերի լվացում։

ՔԿ-ի հաղորդագրության համաձայն՝ կեղծվել են մաքսային հայտարարագրեր ու այլ փաստաթղթեր, իսկ հափշտակված գույքի վաճառքից ստացված միջոցները ներկայացվել են որպես օրինական եկամուտ։ Բացի այդ, առանձին դրվագով նշվում է շուրջ 934 հազար ԱՄՆ դոլարի խարդախության մասին։

Գործով հարուցվել է հանրային քրեական հետապնդում, իսկ ավելի քան 70 հասցեում կատարված խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են գործի համար կարևոր ապացույցներ, այդ թվում՝ հափշտակված տրանսպորտային միջոցներ։

Քննչական կոմիտեից նաև տեղեկացրել են, որ Ծառուկյանը և հանցավոր խմբի ևս մեկ անդամ ձերբակալվել են՝ դատարան ներկայացնելու նպատակով, հանցավոր խմբի մյուս անդամի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում

Ընտրություն 2026   Ընտրություն 2026