
Այս դաշինքը կպաշտպանի իր տարածքի յուրաքանչյուր քառակուսի մետրը, մի՛ խաղացեք մեզ հետ․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ելույթը՝ կետերով
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն դաշինքի՝ Անկարայում ընթացող գագաթնաժողովում հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի վերջին հարվածները «խիստ անհրաժեշտ» էին։
Ռյուտեի հայտարարությունները ներկայացնում ենք կետերով․
- Ակնկալում եմ, որ դաշնակիցներն այսօր կվերահաստատեն, որ Իրանը երբեք, ոչ մի պարագայում, չպետք է ունենա միջուկային զենք ստեղծելու կարողություն։
- Կարծում եմ՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի վերջին հարվածները խիստ անհրաժեշտ էին։ Իրանը խախտում է հրադադարի ռեժիմը։
- Պաշտպանությունն անհնար է ապահովել դոլարով, ֆունտով, եվրոյով կամ լիրայով։ Անվտանգությունը պետք է ապահովեն համազգեստ կրող տղամարդիկ և կանայք․ անհրաժեշտ է համալրել զինված ուժերը, անհրաժեշտ է զարգացնել պաշտպանական արդյունաբերության արտադրական ներուժը։
- Այս դաշինքը կպաշտպանի իր տարածքի յուրաքանչյուր քառակուսի մետրը։ Մի՛ խաղացեք մեզ հետ։ Մենք երբեք ոչ մեկի վրա հարձակում չենք գործի․ մենք միայն կպաշտպանենք մեր ժողովրդավարությունը և մեր տարածքը։


