
Խախտումներ, մրցակիցներին ճնշել․ Աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ ԱՄՆ վարքագիծը համահունչ է Վաշինգտոնի վարած արտաքին քաղաքականությանը․ Փեզեշքիան
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ԱՄՆ-ին մեղադրել է 2026 թվականի Աշխարհի առաջնության հյուրընկալման ընթացքում «կանոնները սեփական շահերին համապատասխան փոխելու, մրցակիցներին ճնշելու, խոչընդոտներ ստեղծելու և խաբելու» համար՝ նշելով, որ նման վարքագիծը համահունչ է Վաշինգտոնի ընդհանուր արտաքին քաղաքականությանը․ գրում է Al Jazeera-ն։
Փեզեշքիանն X-ում գրառման մեջ նշել է, որ ԱՄՆ իշխանությունների վարքագիծն արտացոլում է նրանց «MAGA-ի գործելակարգը» (MAGA` Ամերիկան կրկին հզոր դարձնենք)՝ հավելելով, որ Իրանը չի ընդունում նման մոտեցումները և «վճռականորեն» կպաշտպանի իր իրավունքները։
Փեզեշքիանի հայտարարությունները հնչել են Թեհրանի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների կտրուկ սրման ֆոնին․ չնայած հրադադարին և խաղաղության համաձայնագրի ստորագրմանը՝ ԱՄՆ-ն այս գիշեր հայտարարեց, որ հարվածել է Իրանի ավելի քան 80 ռազմական թիրախի, իսկ Իրանն ավելի ուշ հայտարարեց, որ ի պատասխան ԱՄՆ հարձակման՝ թիրախավորել է Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան 85 ռազմական օբյեկտ։


