10 Հուլ
2026
18° c ԵՐԵՎԱՆ
26° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Խոշոր ավտովթար՝ Երևանում. վիրավոր երկու անչափահասները տեղափոխվել են հիվանդանոց

Խոշոր ավտովթար՝ Երևանում. վիրավոր երկու անչափահասները տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ հուլիսի 10-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում. գրում է shamshyan.com-ը։

«Ժամը 00:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան, «Kia Forte»-ն, «Kia» մակնիշի և «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով երկու անչափահաս ուղևորներ տեղափոխվել են երևանյան բժշկական կենտրոններից մեկը։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Բախման հետևանքով «Kia» մակնիշի ավտոմեքենաներից մեկը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին, իսկ «Chevrolet Volt»-ն ու «Kia» մակնիշի մյուս ավտոմեքենան ունեցել են ճակատային բախում»,- նշում է լրատվամիջոցը։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026