10 Հուլ
2026
18° c ԵՐԵՎԱՆ
27° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից դուրս են բերել 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին․ Shamshyan.com

Գետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից դուրս են բերել 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին․ Shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատ քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել, որ Գետահովիտ գյուղում քաղաքացին ընկել է Խաչաղբյուր գետը. գրում է Shamhsyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության խումբը՝ վարչության պետ Հայկ Սաղաթելյանի, վարչության պետի տեղակալ Գևորգ Մատինյանի և Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Եփրեմ Գալստյանի գլխավորությամբ։ Մինչ կժամանեին փրկարարները, քաղաքացիները ենթադրյալ ընկնելու վայրից մոտ 800 մետր հեռավորության վրա գետից դուրս են բերել Տավուշի մարզի բնակիչ, 19-ամյա Էրիկ Ս.-ի մարմինը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա անզգուշաբար վայր է ընկել և գլուխը հարվածել քարերին։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ջրահեղձ եղած տղան ՀՀ պաշտպանության նախարարության «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային զինծառայող էր։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026