
24-ամյա վարորդը Սևանում «Kia»-ով վրաերթի է ենթարկել 5-ամյա տղային․ Shamshyan.com
Երեկ՝ հուլիսի 10–ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18.30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 24-ամյա Նարինե Ք․-ն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով Սևան քաղաքի Նաիրյան փողոցում «Զիմ» սուպերմարկետի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, 5-ամյա մի տղայի. գրում է Shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է երեխային տեղափոխել «Սևան» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։


