
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
Վերջին 19 տարվա ընթացքում Վարդավառը ամենաշուտը նշել ենք 2008 թվականի հունիսի 29-ին, իսկ ամենաուշը՝ 2011 թվականի հուլիսի 31-ին․ Facebook-ում գրել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:
«Ամենազով Վարդավառը եղել է 2024-ի հուլիսի 22-ին, երբ Երևանում գրանցվել է ընդամենը +30.0 °C, իսկ ամենատաքը՝ 2011-ի հուլիսի 31-ին՝ +40.8 °C Երևանում։
Նույն օրը Մեղրիում գրանցվել է Հայաստանի երբևիցե դիտված ամենաբարձր ջերմաստիճանը՝ +43.7 °C»,- նշել է նա:


