12 Հուլ
2026
35° c ԵՐԵՎԱՆ
26° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զելենսկին հայտարարել է Կառավարության և իրավապահ մարմինների ղեկավարների փոփոխության մասին

Զելենսկին հայտարարել է Կառավարության և իրավապահ մարմինների ղեկավարների փոփոխության մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է երկրի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյի պաշտոնանկության, նաև Կառավարության և իրավապահ մարմինների ղեկավարության փոփոխությունների մասին․ գրում է «Украинская правда»-ն։

Նա նշել է, որ Ուկրաինան փոխում է իր քաղաքական ռազմավարությունը. այսպես, արտաքին քաղաքականության յուրաքանչյուր առաջնահերթ ուղղության համար պատասխանատու են լինելու հարուստ փորձ ունեցող անձինք։

Ի թիվս այլնի, Ուկրաինայի նախագահն ընդգծել է ռազմաարդյունաբերության զարգացման անհրաժեշտությունը։

«Մանրամասները քննարկել ենք վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյի հետ և եկել եզրակացության, որ փոփոխությունների համար անհրաժեշտ է Նախարարների կաբինետի թարմացում։

Ես շնորհակալ եմ Յուլիային վարչապետի պաշտոնում հստակ, կայուն և արդյունավետ աշխատանքի, Ուկրաինայի թիմում տարիների արդյունավետ գործունեության համար և առաջարկել եմ գլխավորել նոր, կարևոր ուղղություն՝ առանցքային գործընկերոջ հետ հարաբերություններում», – հայտարարել է Զելենսկին։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026