
Մադուրոյի կինը սրտի կաթված է ստացել բանտում. Associated Press
Սիլիա Ֆլորեսը՝ գերի վերցված Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կինը, սրտի կաթված է ստացել ԱՄՆ բանտում. հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով Ֆլորեսի փաստաբաններին։
69-ամյա Ֆլորեսի ներկայացուցիչները հայտարարել են, որ մեղադրյալը հուլիսին սրտի կաթված է ստացել։ Նրանք նշում են, որ Ֆլորեսն ունի սրտի խնդիրներ, որոնք չեն կարող բուժվել բանտում։ Ֆլորեսը նաև 11 կիլոգրամ է կորցրել կալանքի ընթացքում։
Փաստաբանները հավելել են, որ կձգտեն մեղադրյալին տեղափոխել տնային կալանքի։
Հունվարի 3-ին Միացյալ Նահանգները հարձակվել է Վենեսուելայի քաղաքացիական և ռազմական թիրախների վրա՝ գերի վերցնելով և արտաքսելով Մադուրոյին և նրա կնոջը։ Հունվարի 5-ին նրանք ներկայացել են Նյու Յորքի Հարավային շրջանի դաշնային դատարան։ Նրանց մեղադրում են թմրանյութերի ապօրինի շրջանառության համար։
Մադուրոն և Ֆլորեսը չեն ընդունել իրենց մեղքը։ Վենեսուելայում պետության ղեկավարի գործառույթները կատարում է նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը, որը Մադուրոյի օրոք եղել է հանրապետության փոխնախագահը։


