08 Հոկ
2026
23° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եվրախորհրդարանն ընդունել է Վրաստանի վերաբերյալ բանաձև և կոչ արել պատժամիջոցներ կիրառել

Եվրախորհրդարանն ընդունել է Վրաստանի վերաբերյալ բանաձև և կոչ արել պատժամիջոցներ կիրառել

Եվրախորհրդարանը լիագումար նիստում ընդունել է «Իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից Վրաստանում ընդդիմադիր կուսակցություններն արգելելու փորձերը» վերնագրով բանաձև։

Բանաձևին աջակցել է խորհրդարանի 445 անդամ, դեմ է քվեարկել 37, իսկ ձեռնպահ՝ 97 անդամ։

Փաստաթուղթը խստորեն դատապարտում է վրացական ընդդիմադիր կուսակցություններն արգելելու փորձերը և պահանջում է անհապաղ հետ վերցնել քաղաքական խմբերի դեմ ներկայացված սահմանադրական բողոքը։

Ավելին, բանաձևը կոչ է անում Եվրամիությանը և դրա անդամ պետություններին պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիի, վարչապետ Իրաքլի Կոբախիձեի, խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլիի և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի նկատմամբ։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ