12 Հուլ
2026
32° c ԵՐԵՎԱՆ
25° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախի ճակատագրից խուսափելու միակ տարբերակը համատարած դիմադրությունն է․ Անդրանիկ Թևանյանն ուղերձ է փոխանցել ՔԿՀ-ից

Արցախի ճակատագրից խուսափելու միակ տարբերակը համատարած դիմադրությունն է․ Անդրանիկ Թևանյանն ուղերձ է փոխանցել ՔԿՀ-ից

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանն ուղերձ է փոխանցել ՔԿՀ-ից։

«Նիկոլական քստմնելի ու անբարոյական, ապօրինի հրահանգով կալանավորել են «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։

Այսինքն՝ մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է։ Ըստ ամենայնի, դա արվում է իմ դեմ շինծու գործի շրջանակում։ ՔԿ-ն գործ «կարելու» հրահանգը ստացել է ու «կարել» է։ Հիմա անցել է ակնհայտ ահաբեկչության և կարմիր գծերը հատող ապօրինի գործողությունների։

Նիկոլի մեթոդներով կալանավորեցին Գագիկ Ծառուկյանին։ Հիմա անցան նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանին։

Օրեր առաջ խուզարկել էին «Մայր Հայաստան» վարչության մեկ այլ անդամ Երվանդ Բոզոյանի բնակարանը։

Եթե այս ապօրինությունների ու բռնաճնշումների դեմը միասնական ջանքերով չառնենք, ապա վաղը Հայաստանի քաղաքական դաշտում որևէ ընդդիմադիր գործիչ ազատության մեջ չի լինելու։
Թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկող Նիկոլ Փաշինյանը պարտավորվել է իր աթոռը պահելու դիմաց՝ Հայաստանի հաշվին զիջումների գնալ։ Դրա համար էլ ամայացնում է քաղաքական դաշտն ու կալանավորում ընդդիմախոսներին։

Ի դեպ, իր բրիֆինգում զիջումների անոնսն արդեն տվեց՝ նախապես իր զիջումների գլխավոր պատասխանատու նշանակելով, իբր, իրեն ձայն տված ՀՀ քաղաքացիների մեծամասնությանը։

Արցախի ճակատագրից խուսափելու միակ տարբերակը համատարած դիմադրությունն է։

Սիրելի՛ ժողովուրդ,
Այս ամենը հարձակում չէ առանձին վերցրած մեկ կուսակցության կամ անձանց դեմ։ Սա հարձակում է հայկական պետականության, մեր արժեքների ու բոլորիս դեմ», – գրել է նա։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026