13 Հուլ
2026
36° c ԵՐԵՎԱՆ
26° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ առաքելության նպատակն է աջակցել ՀՀ-ի իշխանություններին՝ պայքարելու հիբրիդային սպառնալիքների դեմ․ հայտարարություն

ԵՄ առաքելության նպատակն է աջակցել ՀՀ-ի իշխանություններին՝ պայքարելու հիբրիդային սպառնալիքների դեմ․ հայտարարություն

Եվրամիությունը հայտարարել է Հայաստանում անվտանգության և հիբրիդային սպառնալիքների հարցերով խորհրդատվական առաքելության (EUPM Armenia) մեկնարկի մասին․ հայտարարել է ԵՄ խորհուրդը։

Առաքելությունը, որը գործում է ԵՄ Համատեղ անվտանգության և պաշտպանության քաղաքականության (CSDP) շրջանակում, կոչված է աջակցելու Հայաստանի իշխանություններին՝ բարձրացնելու երկրի դիմադրողականությունը հիբրիդային սպառնալիքների նկատմամբ և ամրապնդելու ազգային անվտանգության կարողությունները։

EUPM Armenia-ն պաշտոնապես ստեղծվել է 2026 թվականի ապրիլի 21-ին։ Այն կաջակցի Հայաստանին՝ դիմակայելու կիբերսպառնալիքներին, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաներին և միջամտությանը (FIMI), ինչպես նաև անօրինական ֆինանսական հոսքերին։ Առաքելությունը ռազմավարական խորհրդատվություն, տեխնիկական փորձագիտական աջակցություն և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման աջակցություն կտրամադրի պետական տարբեր կառույցներին՝ նպաստելով պետական մարմինների համակարգված համագործակցությանը։

ԵՄ Խորհուրդը շեշտում է, որ EUPM Armenia-ն բացառապես խորհրդատվական, ոչ գործադիր առաքելություն է և չի մասնակցելու Հայաստանի իշխանությունների որոշումների կայացման գործընթացին։

Հայտարարության համաձայն՝ առաքելությունը ստեղծվել է Հայաստանի կառավարության խնդրանքով և ԵՄ-ի ավելի լայն աջակցության քաղաքականության շրջանակում։ Այն նպատակ ունի նպաստել երկրի կայունության, ժողովրդավարական ինստիտուտների և անվտանգության ամրապնդմանը՝ միաժամանակ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։

Առաքելության նախնական մանդատը երկու տարի է։ Այն հիմնականում կկազմավորվի ԵՄ անդամ պետությունների գործուղած փորձագետներից։

EUPM Armenia-ի ղեկավար է նշանակվել ռումանացի դիվանագետ Կոսմին Ջորջ Դինեսկուն, որը նախկինում ղեկավարել է ԵՄ գործընկերության առաքելությունը Մոլդովայում։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026