
Աննա Հակոբյանը պետբյուջեի հաշվին մեկնում է Եթովպիա
Աննա Հակոբյանը կայցելի Եթովպիա հուլիսի 19-ից 21-ը․ համապատասխան որոշումը ստորագրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Այսպիսով, Աննա Հակոբյանը կմեկնի Ադիս Աբեբա՝ մասնակցելու «Խաղաղություն և կայուն զարգացում. փիլիսոփայական ուսումնասիրություն» միջազգային համաժողովին։
Վարչապետի գրասենյակին հանձնարարվել է ապահովել ուղևորության հետ կապված իրական ծախսերի փոխհատուցումը՝ սահմանված ընթացակարգերին համապատասխան։


