
Իրանի բանակը խոցել է տարածաշրջանի ամերիկյան օբյեկտները
Իրանի բանակը հարվածել է տարածաշրջանի ամերիկյան թիրախներին․ գրում են լրատվամիջոցները։
Ըստ ԶԼՄ-ների՝ հարվածների թիրախում են եղել Քուվեյթում տեղակայված կապի համակարգերը, Patriot զենիթահրթիռային համալիրները և զինամթերքի պահեստը։
Բացի այդ, Իրանի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ ի պատասխան ռազմական օբյեկտների վրա իրականացված հարձակումների՝ հարվածել են ամերիկյան նավի նավի։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ հայտարարել է, որ ոչնչացրել է ԱՄՆ-ի ռադարային համակարգերը Բահրեյնում։


