
Փաշինյանն ամբողջատիրական պետություն և իշխանություն է ձևավորում՝ առանց «իզմի»․ Թևանյան
Ամբողջատիրական (տոտալիտար)պետությունն առանց գաղափարախոսության՝ «իզմի», չի լինում․ ՔԿՀ-ից գրել է «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը։
«Այդ գաղափարախոսությունը (իրատեսական, ուտոպիստական, ցնդաբանական և այլն) պետք է դրված լինի իշխանության գործունեության հիմքում։
Առանց «իզմի»՝ ամբողջատիրական պետությունը լևիաթանի ամենավատ տարբերական է դառնում՝ վերածվելով գիշատիչ համակարգի, իսկ իշխանությունը դառնում է ինքնանպատակ, կամ՝ միակ նպատակ։
Ամբողջատիրական պետության գործունեության գլխավոր նախապայմաններից մեկն այն է, որ հասարակության մեծամասնությունը հավատա պաշտոնական գաղափարախոսությանը կամ այդ մեծամասնությանը ստիպեն հավատալ դրան։
Կարևոր նախապայման է նաև ամբողջատիրության ձգտող իշխանության հանրային լեգիտիմության առկայությունը։
Քաղաքացի Նիկոլ Փաշինյանն ամբողջատիրական պետություն և իշխանություն է ձևավորում՝ առանց «իզմի»։
Նրա մոտ կա ամբողջատիրության ձևը (բռնաճնշումներ, այլակարծության քրեականացում, սեփականության վերաբաշխում, խոսքի ազատության ոչնչացում և այլն)։ Բովանդակությունը զրո է»,- նամակում նշել է նա։


