05 Օգս
2026
21° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կուբան կրկին մնացել է առանց լույսի

Կուբան կրկին մնացել է առանց լույսի

Կուբայի ազգային էլեկտրացանցը երեքշաբթի կրկին խափանվել է․ գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով երկրի Էներգետիկայի նախարարությունը։

Սա վերջին 9 օրվա ընթացքում մոտ 10 միլիոն բնակչություն ունեցող կղզում գրանցված երրորդ խոշոր հոսանքազրկումն է։

«Էլեկտրական համակարգն ամբողջությամբ անջատվել է», – ասված է նախարարության՝ սոցիալական ցանցերում հրապարակված հաղորդագրության մեջ։

Էլեկտրացանցի նախորդ խափանումից հետո երկրում սկսվել էին բողոքի ցույցեր․ մարդիկ պահանջում էին վերականգնել էլեկտրամատակարարումը։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց գործադիր հրամանագիր, որը մաքսատուրքեր սահմանեց Կուբային նավթ վաճառող կամ մատակարարող երկրներից ԱՄՆ ներկրվող ցանկացած ապրանքի համար, իսկ Վենեսուելայի նախագահի տապալումից հետո Թրամփը հայտարարեց, որ վենեսուելական նավթ այլևս չի ուղարկվի Կուբա՝ նշելով, որ Կուբայի կառավարության տապալումը մոտ է։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026