15 Հուլ
2026
36° c ԵՐԵՎԱՆ
29° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մադոննա, Շակիրա, BTS, Թոմ Քրուզ․․․ Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչը խոստանում է լինել ամերիկյան ոճի մեծամասշտաբ շոու

Մադոննա, Շակիրա, BTS, Թոմ Քրուզ․․․ Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչը խոստանում է լինել ամերիկյան ոճի մեծամասշտաբ շոու

ՖԻՖԱ-ի Աշխարհի առաջնության եզրափակչի պատմության մեջ առաջին անգամ հանդիպման երկու խաղակեսերի միջև ընկած ընդմիջմանը կանցկացվի մեծամասշտաբ երաժշտական և ժամանցային շոու։ Երաժշտական միջոցառումը ՖԻՖԱ-ն կազմակերպում է Սուպեր Բոուլի (Super Bowl)՝ ԱՄՆ-ի Ֆուտբոլի ազգային լիգայի (NFL) ամենամյա եզրափակիչ հանդիպման ընդմիջման շոուի նմանությամբ․ գրում է Euronews-ը։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Մադոննան, BTS-ը, Շակիրան, Ջասթին Բիբերը ելույթ կունենան Աշխարհի առաջնության եզրափակչի ընդմիջման շոուի ընթացքում։ Այժմ, սակայն, ՖԻՖԱ-ն ավելի է ընդլայնում ծրագիրը՝ փորձելով արդեն իսկ ամերիկյան ոճի միջոցառումն էլ ավելի մասշտաբային դարձնել։

«Էմմի», «Գրեմմի», «Օսկար» և «Թոնի» մրցանակների դափնեկիր երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Հադսոնը կկատարի ԱՄՆ-ի պետական օրհներգը։ Ծրագրում տարբեր ձևաչափերով ներգրավված կլինեն նաև Լաուրա Պաուզինին, Ռոբի Ուիլյամսը, Նիկոլ Շերզինգերը, Թոմ Քրուզը։

ՖԻՖԱ-ն կոչ է արել երկրպագուներին վաղ ժամանել մարզադաշտ՝ նշելով, որ «մարզադաշտում ներկա երկրպագուները շոուի ակտիվ մասնակիցները կլինեն»։

Աշխարհի առաջնության եզրափակչում Իսպանիայի մրցակիցը կլինի կա՛մ Անգլիան, կա՛մ Արգենտինան։ Իսպանիան եզրափակչի ուղեգիր է նվաճել՝ նախօրեին 2:0 հաշվով հաղթելով Ֆրանսիային։ Եզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 19-ին Նյու Ջերսի նահանգի Իսթ Ռադերֆորդ քաղաքում գտնվող MetLife մարզադաշտում։

 

 

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026