
Xiaomi-ն «թոշակի» է ուղարկել սմարթֆոնների և պլանշետների հայտնի մոդելները
Xiaomi-ն պաշտոնապես դադարեցրել է մի քանի հայտնի սմարթֆոնների և պլանշետների մոդելների աջակցությունը։ Հուլիսին ցանկում ներառված էին Xiaomi 12, Xiaomi 12 Pro, Xiaomi 12S Ultra, Poco X5 5G, Poco X5 Pro 5G, Redmi Note 12T Pro, Redmi K60E, Redmi 10 5G, ինչպես նաև Xiaomi Pad 6 և Pad 6 Pro պլանշետները։
Ինչպես նշում են լրագրողները, այս մոդելներից շատերը շարունակում են պահանջարկ ունենալ տարբեր շուկաներում, այդ թվում՝ Ռուսաստանում, Չինաստանում և Ինդոնեզիայում։ Օրինակ՝ Xiaomi 12 շարքը ներկայացվել է 2021 թվականի վերջին և վաճառքի է հանվել 2022 թվականի գարնանը, ուստի` շատ օգտատերեր շարունակում են ակտիվորեն օգտագործել այս սարքերը։
EOL կարգավիճակ ստանալը նշանակում է, որ սարքերը այլևս չեն ստանա օպերացիոն համակարգի թարմացումներ, սխալների ուղղումներ կամ անվտանգության թարմացումներ։ Թեև սմարթֆոնները կշարունակեն գործել, ժամանակի ընթացքում դրանք կարող են դառնալ պակաս անվտանգ և ավելի քիչ համատեղելի նոր հավելվածների տարբերակների հետ։
Xiaomi-ն հայտարարել է, որ մտադիր է իր սարքերին աջակցություն տրամադրել թողարկման օրվանից առնվազն չորս տարի։ Սակայն ընկերությունn այս պարտավորությունը պաշտոնապես ձևակերպել է միայն 2025 թվականին, ուստի` ավելի վաղ թողարկված սմարթֆոնները ստացել են ավելի կարճ ծրագրային աջակցության ժամկետ։


