21 Հուլ
2026
20° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Շուրջ 2 տարվա լարվածությունից հետո Սանչեսն ու Թրամփը հանդիպել են մարզադաշտում

Շուրջ 2 տարվա լարվածությունից հետո Սանչեսն ու Թրամփը հանդիպել են մարզադաշտում

Մոտ երկու տարի տևած լարվածությունից և հարաբերությունները կարգավորելու անհաջող փորձերից հետո Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպեցին կիրակի` Նյու Ջերսիում կայացած Աշխարհի առաջնության եզրափակչում․ գրում է Euronews-ը։

Երկու առաջնորդները Իսպանիա-Արգենտինա հանդիպմանը հետևում էին MetLife մարզադաշտի VIP տրիբունայից: Խաղին ներկա էին նաև Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը, թագուհի Լետիսիան, արքայադուստրեր Լեոնորն ու Սոֆյան։

Սանչեսի և Թրամփի կարճատև հանդիպումը տեղի է ունեցել Մադրիդի և Վաշինգտոնի միջև պաշտպանական ծախսերի շուրջ ամիսներ շարունակվող տարաձայնություններից հետո։ Վերջին շաբաթներին հարաբերությունները որոշ չափով բարելավվել են այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարել է, որ Իսպանիան համաձայնել է զգալիորեն ավելացնել ՆԱՏՕ-ում պաշտպանական ծախսերի վերաբերյալ իր պարտավորությունները։

Երկու երկրների հարաբերությունների վրա ազդեցություն են ունեցել նաև Գազայի պատերազմի շուրջ տարաձայնությունները։ Իսպանիան Իսրայելի ռազմական գործողությունները բնութագրել է որպես ցեղասպանություն, իսկ Միացյալ Նահանգները չի ընդունում այդ բնորոշումը։

Հարաբերություններում լարվածությունն ավելի է սրվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության ֆոնին։ Վկայակոչելով Վաշինգտոնի հետ կնքած երկկողմ պաշտպանական համաձայնագիրը՝ Մադրիդն արգելել է Ռոտայի և Մորոնի ամերիկյան ռազմակայանների օգտագործումը հակամարտությանն առնչվող գործողությունների համար։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026